Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 2904 զինծառայողների վերաբերյալ տվյալները։ Ներկայացվել են վերջիններիս անուն-ազգանունները, ծննդյան ամսաթվերը, լուսանկարները, զինվորական կոչումները։ Տեղեկատվությունն ընդգրկում է մինչ հունիսի 14-ն առկա տվյալները։ Ռազմական գերատեսչությունից 10 անհետ կորածի մասին են հայտնել։
Նշվում է նաև, որ անհետ կորած զինծառայողների հայտնաբերման ու նույնականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։