«Լույսերի քաղաքում» ամեն օր կազմակերպվելու է միջոցառումների շարք՝ ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծահասակների համար՝ մանկական ներկայացումներ, ժամանցային ու համերգային ծրագրեր, ավանդական հայկական կերակրատեսակների հյուրասիրություն, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք:
Դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում կգործի «Լույսերի քաղաք» ամանորյա նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից:
«Լույսերի քաղաքում» ամեն օր կազմակերպվելու է միջոցառումների շարք ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծահասակների համար՝ մանկական ներկայացումներ, ժամանցային ու համերգային ծրագրեր, ավանդական հայկական կերակրատեսակների հյուրասիրություն, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք: Տոնական տրամադրությունն ու ջերմ մթնոլորտը երաշխավորված է:
Իսկ Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:00-ին «Լույսերի քաղաքը» կբացի իր դռները: Կվառվեն ամանորյա քաղաքի տոնածառի լույսերը, հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, փոքրիկները կդիտեն «Լոլերի արկածները կախարդական անտառում» ներկայացումը, ավելի ուշ տեղի կունենա համերգ՝ Ա. Բաբայանի անվան Արցախի պարի պետական համույթի և «Վելանս» վոկալ համույթի մասնակցությամբ: Կկազմակերպվի նաև կուրկուտի հյուրասիրություն: