Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Սամվել Պողոսյանը նշանակվել է պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից:
Ինչպես հաղորդում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: