ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
«Քննարկվել է փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Արդբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փախստականների, ներքին տեղահանված անձանց և աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների շուրջ։