Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղի է ունեցել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը կարևորել է նման ենթակառուցվածքների առկայությունը՝ կրթության և գիտության զարգացման ու մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից: