Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսիի Սենատի կողմից Արցախի ճանաչման մասին բանաձևի ընդունմանը։
Նա գրել է․
«Ամերիկայի միացյալ նահանգների Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասներորդ նահանգը։
Գործադրած նպատակային ջանքերի համար իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ նպատակի իրագործման համար շարունակելու ենք մեր համառ պայքարը․․․ »։