2021 թվականի հունիս ամսում Օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:
Հայտնում են նաև, որ 10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:
Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)։