Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ և ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից։
Նախագահ Սահակյանն այցի շրջանակներում նշել է, որ Բեկորը Արցախյան հերոսամարտի լեգենդներից մեկն է, նրա կատարած սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար: