Հոկտեմբերի 4-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում տեղի է ունեցել «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, Ճարտարի ազատամարտիկների անվանի հրամանատար Յուրի Վաղարշակի Բաբաջանյանի հիշատակին վերակառուցված հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը:
Հուշաղբյուրը վերակառուցվել էր 2019 թվականին՝ հերոսի հայրենակիցների կողմից:
Վերակառուցված հուշաղբյուրի կողքին կանգնեցված քարի վրա էլ գրված է՝ «Անցորդ, հագեցրու ծարավդ և հիշիր անմահ նահատակներին»:
Բացման արարողության ժամանակ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը հուշաղբյուրի շինարարական աշխատանքներին կամավորական սկզբունքով մասնակցած բոլոր անհատներին պարգևատրել է պատվոգրերով:
Յուրի Բաբաջանյանը ծնվել է 1962թ. հունվարի 19-ին Մարտունու շրջանի Ղուզե Ճարտարում: Յուրի Բաբաջանյանը ընդամենը 15 տարեկան էր, երբ ընտանիքը հաստատվեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Արցախյան պատերազմը սկսվելուց հետո Յուրին, որ այդ ժամանակ աշխատւմ էր տեղի քաղաքաշինության նախարարությունում, թողեց ամեն ինչ և վերադարձավ հայրենիք:
Կամավորական ջոկատի, Մարտունիի պաշտպանական շրջան ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Մարտունիի, Վերին Վեյսալուի, «Ոսյանա լեռան» դիրքեփ, Ղաջափ, Ֆիզուլիի, Աղդամի և այլ բնակավայրերի ինքնապաշպանական և ազատագրական մարտերին։
Զոհվել է 1994թ. փետրվարի 4-ին՝ Մարտունու շրջանի Քավթառլու կոչվող վայրում: Թաղված է Ղուզե ճարտարում։