Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հուլիսի 20-ին քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: