Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4–ին ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարևորել է ծրագրի իրականացումն Արցախում և նշել, որ այն իր ուրույն ներդրումն ունի հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում:
Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել ուսուցիչներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ:
անդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: