Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է հիշատակի հանրահավաքին:
РИА новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտ քաղաքում, ի պատիվ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմավորման 325-ամյակի, խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին:
Հայրենական մեծ պատերազմի հերոս, ծովակալ Իսակովի կիսանդրին պատրաստված է պղնձից և տեղադրված է Ստեփանակերտ քաղաքի նրա անունը կրող փողոցում։
«Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հիշատակը, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել հուշակոթողին»,- ասվում է հաղորդագրության մեջ: