Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի շրջանում: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Որոնումներն արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն:
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: