Հայկական ազգային կոստյումի (տարազի) արվեստը ծագել է անհիշելի ժամանակներից։
Եվ չնայած նրան, որ պետականության կորստից հետո դարերով մասնատված Հայաստանը գտնվել է տարբեր պետությունների կազմում, հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ կերպարը։ Եվ նրա անբաժանելի բաղադրիչներից մեկն ազգային հագուստն է։
Հայաստանի պատմության պետական թանգարանում ընթանում է «Տարազ. ինքնության տարրեր» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են տարազի՝ հայկական ազգային հագուստի նմուշները: Ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա հոկտեմբեր։
Ցուցադրությանը, մասնավորապես, ներկայացված են տարազներ Հայաստանի տարբեր պատմական շրջաններից՝ Երևանից, Արցախից, մասնավորապես ՝ Շուշիից, արևմտահայ տարազ՝ Մուշ և Կարին, Վանի վիլայեթից՝ Շատախից, Կոստանդնուպոլսից, Ախալցխայից և այլն: Նշենք, որ Կիլիկիայի տարազը հայ վարպետների կողմից ստեղծվել է դեռևս 1465 թվականին․ այն պահպանվել է մինչև մեր օրերը։
Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Հասմիկ Պետրոսյանի խոսքով՝ ցուցադրության մեջ ընդգրկվել են ավելի քան 200 ցուցանմուշներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Ներկայացված են նաև հայկական ազգային տարազների պատրաստման գործընթացը պատկերող լուսանկարներ, ինչպես նաև բացիկներ, որտեղ ցուցադրվում են 19-րդ և 20-րդ դարերի հայկական տարազները:
Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։