Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի ծառայությունից։
«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։Այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1630 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։