Վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։
«Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։