«Կատարո» գինու գործարանը գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղում: Արտադրողներն ոգեշնչվել են Տող գյուղի մոտ գտնվող Դիզափայտ սարի վրա 17-րդ դարում կառուցված վանքից և գինին կրում է հենց այդ վանքի անվանումը:
Այժմ գործարանն արտադրում է «Կատարո»՝ կլասիկ, ռոզե, սպիտակ և ռեզերվ գինիներ: «Կատարո»-ի մասին գիտեն նաև արտերկրում, հասցրել են մասնակցել նաև տարբեր ցուցահանդեսների, որտեղ արժանացել են օտարերկրացիների հավանությանը: Այն արդեն իսկ հասցրել է դառնալ բրենդ: Գործարանն իր արտադրանքը հիմնականում արտահանում է` Հայաստան, ինչպես նաև ՌԴ, ԱՄՆ, Կանադա, մերձբալթյան երկրներ, Բելգիա և Անգլիա: