Երեկ՝ օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել, հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն։
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում տարհանվել է 1631 աճյուն: