Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին չորեքշաբթի հրավիրված էր Ադրբեջանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացվել է Ղարաբաղ իրանական մեքենաների անօրինական անցման փաստերի մասին և այդ կապակցությամբ գրություն է ստացել, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Այս դժգոհությունը, որը նախկինում բանավոր կերպով արտահայտվել էր իրանական կողմին, հանդիպման ժամանակ կրկին ներկայացվեց Իրանի դեսպանի ուշադրությանը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ապավինում է Իրանի նոր վարչակազմի գործնական քայլերին, որոնք վերջ կդնեն նման գործողություններին, որոնք անհանգստություն են առաջացնում և չեն համապատասխանում երկու երկրների սերտ բարեկամության և գործընկերության ոգուն: