Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արարատ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։
Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Հովիկ Ջիվանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից, Սևակ Հակոբյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից, Լյուդմիլա Ֆարսյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: