Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Twitter-ում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները:
«Արցախի Հանրապետության վերաբերյալ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ ուզում եմ նշել, որ անընդհատ կրկնվող սուտը ճշմարտություն չի դառնում։
Հիմա Արցախում 120 հազար բնակիչ կա, ոչ թե 25 հազար։
Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի, մոռացեք այդ մասին։
Մենք ակնկալում ենք միջազգային հանրությունից հստակ պատասխան Ալիևի կողմից այն փաստի ճանաչմանը, որ հենց Ադրբեջանն է պատերազմ սանձազերծել»,- գրել է Արտակ Բեգլարյանը։