Ղարաբաղում նշվել է Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի օրը: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, այս առիթով բարձրացվել է Ռուսաստանի պետական դրոշը:
«Օգոստոսի 22-ին մենք նշում ենք մեր երկրի պետական դրոշի օրը: Այս տոնը ճանաչված է որպես համախմբում բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:
Խաղաղապահ զորախմբի զինվորներն ու կամավորները մասնակցել են հանդիսավոր միջոցառմանը.
«Այսօր Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորախմբի մշտական տեղակայման տարածքում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի դրոշի օրվա մեծ տոնին: Ռուսաստանի Դաշնությունից բերվել է Ռուսաստանի Դաշնության 50 մետր երկարությամբ, 5 մետր լայնությամբ դրոշ: Այն ներկայացվել է ամբողջ անձնակազմին, ընթերցվել է տոնական կարգ, բոլոր զինծառայողները խրախուսվել են»,- ասել է գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:
Միջոցառումը ավարտվել է 50 մետրանոց Ռուսաստանի Դաշնության դրոշի ցուցադրությամբ և ռազմահայրենասիրական երգերի կատարումներով։