Ռուս խաղաղապահ զորախմբի պարեկության շարժական խմբերը զրահատեխնիկայով ԼՂ-ում սահմանազատման գծի երկայնքով վերահսկողություն են իրականացրել: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ պարեկային խմբերը բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել ԲՏՌ-82 Ա ժամանակակից զրահամեքենաներով և ՈւՐԱԼ ավտոմեքենաներով ընդհանուր օգտագործման ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով՝ անցնելով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հեռավոր շրջաններով:
Պարեկության ժամանակ խումբն իրականացնրել է օդային հսկողություն։