Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մի քանի տասնյակ ինքնաթիռ ամեն ժամ օդում է, նրանց տեղաշարժերը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի այլ շրջաններում վերահսկվում է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի կողմից։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Նոր գիտելիքներ» կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանը:
Նախարարի խոսքով՝ այստեղից է գալիս զինված ուժերի վերահսկողությունը Ռուսաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս:
«Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը բաղկացած է մի քանի մասից: Գլխավորը, իհարկե, ամենօրյա մարտական վերահսկողության կենտրոնն է: Այստեղից մենք կառավարում ենք մեր նավատորմը, ապրանքների տեղաշարժը, բանակների ապահովումը, Սիրիայում լայնածավալ աշխատանքի ապահովումը, մեր բազաները Ղրղզստանում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի, լոգիստիկայի կառավարումը»,-ասել է Շոյգուն: