Արդեն 2-րդ օրն է` զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։