ՌԴ ՊՆ -ն իր տեղեկագրում հաստատել է Շուշիի շրջանում Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ գնդակոծման մասին տեղեկությունը:
Ըստ տեղեկագրի՝ սեպտեմբերի 17-ին «այս շրջանում գրանցվել է երեք հարձակում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի վրա»:
«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում երեք հարձակում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում տեղակայված հենակետերի վրա: Ըստ հայկական կողմի ՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են երկու զինծառայողներ: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ: