Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է ցեմենտի գործարանի կառուցման մասին: Նա իր Fcebook-յան էջում մասնավորապես գրել է.
«Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը:
Գործարարը պատերազմից հետո ոչ միայն չհրաժարվեց այդ բիզնես-գաղափարից, այլև այն իրականացրեց ամբողջ ծավալով. ներդրումային ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Բացի ցեմենտից, գործարանը կարտադրի նաև այլ շինանյութեր, որոնք, համոզված եմ, լայնորեն կօգտագործվեն Արցախում մեծ թափ առած շինարարական աշխատանքներում»:
Մանրամասները՝ տեսանյութում.