Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Թոքաբորբի դեմ պայքարի օրը համաշխարհային օրացույցում է հայտնվել Մանկական թոքաբորբի դեմ համաշխարհային կոալիցիայի նախաձեռնությամբ: Կոմիտեի նպատակն է պետական գործիչների, առողջապահության մասնագետների և հավանական դոնորների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:
Այդ նպատակին հասնելու ձևերից մեկն էլ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրվա ընտրությունն է: Նոյեմբերի 12-ին առողջապահական կազմակերպությունները նախաձեռնեւմ են պրոֆիլակտիկ միջոցառումներ, իրականացնում բժշկական դիտարկումներ:
2009թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հայտարարեց «Թոքաբորբի աշխտորոշման և դրա դեմ պայքարի գործողությունների համաշխարհային պլանի» մասին, որի նպատակն էր թոքաբորբի դեմ պայքարի ակտիվացումը կոմբինացված գործողությունների միջոցով:
Ընդ որում պետք է նշել, որ թոքաբորբից առաջին հերթին տուժում են երեխաները: Այն մանկական մահացության գլխավոր պատճառն է ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր տարի այն խլում է մինչև 5 տարեկան 1,1 մլն երեխայի կյանք ամբողջ աշխարհում: Այն բավական հաճախ հանդիպում է Հարավային Ասիայում և Աֆրիկայում: