Ինչպես հայտնի է, գիտնական-նեյրոկենսաբաններն ապացուցել են, որ տարիները բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա, և այն սկսում է կատարել նույնանման առաջադրանքներ: Պրոֆեսոր նեյրոկենսաբան Լոուրենս Կացն իրականացրել է ուսումնասիրություն, ըստ որի՝ ուղեղի գերազանց աշխատանքի համար անհրաժեշտ է կանոնավոր կատարել որոշ վարժություններ, որոնք կոչվում են նեյրոբիկա: Նեյրոբիկան վարժությունների համալիր է, որն օգնում է ուղեղին զարգանալ:
Նույնանման, ամենօրյա առաջադրանքներ կատարելիս ուղեղում սկսվում են քայքայվել նյարդային բջիջների ելուստները` դենդրիտները: Յուրաքանչյուր ոչ ստանդարտ առաջադրանքի համար ուղեղում ձևավորվում են հատուկ նյարդային ուղիներ (ինչը հանգեցնում է նեյրոնային նոր ցանցերի աճին, որոնցում ներգրավված են նոր բջիջներ): Նոր դենդրիտները սինթեզվում են միայն ոչ ստանդարտ լուծումների դեպքում:
Ահա ուղեղի մարզման համար ամենատարածված վարժությունները.
1. Շնչեք նոր հոտեր: Փորձեք առավոտից նոր հոտեր շնչել: Դրանք կարող են լինել եթերային յուղեր կամ սուրճի հատիկներ, համեմունքներ, ցիտրուսային մրգեր: Առավոտյան դա կօգնի արթնացնել ուղեղը և բարձրացնել նրա աշխատանքային արդյունավետությունը:
2. Օգտագործեք այն ձեռքը, որը քիչ եք աշխատեցնում: Հեռախոսով հաղորդագրություններ ուղարկեք, թեյ խմեք ու սնունդ ընդունեք այդ ձեռքով: Նեյրոկենսաբանները հորդորում են գրել այն ձեռքով, որը քիչ եք աշխատեցնում: Նրանք որպես օրինակ նշում են Հուլիոս Կեսարին և Վլադիմիր Լենինին, որոնք կարողանում էին գրել երկու ձեռքով:
3. Զարգացրեք փակ աչքերով տանը տեղաշարժվելու հմտությունը: Որոշ ժամանակ փորձեք «անջատել» տեսողությունը: Հայտնի է, որ տեսողության բացակայության դեպքում մարդու մոտ սրվում է մնացած զգայարանների աշխատանքը:
4. Լուծեք հանելուկներ և տրամաբանական առաջադրանքներ: Շատ հարմար են, ինչպես խաչբառերն ու ռեբուսները, այնպես էլ շախմատն ու սեղանի խաղերը:
5. Կարդացեք բարձրաձայն: Բարձրաձայն կարդալը համարվում է ոչ միայն խոսքի զարգացման, այլև ուղեղի «ստեղծագործ» կիսագնդի զարգացման լավագույն վարժություններից մեկը:
6. Սովորեք նոր բառեր, ուսումնասիրեք նոր թեմաներ, որոնք Ձեր սովորական հետաքրքրությունների մասը չեն կազմում: Սովորեք լեզուներ, կարդացեք ամսագրեր այնպիսի թեմաներով, որոնք նախկինում ձեզ չեն հետաքրքրել:
7. Փորձեք աշխարհին «գլխիվայր» նայել: Նրանք, ովքեր զբաղվում են յոգայով, գլխի վրա կանգուն դիրքը (стойки на голове) պետք է սովորական վարժություն լինի: Սակայն քչերը գիտեն, որ հենց այդ դիրքը կարող է դրականորեն ազդել ուղեղի աշխատանքի վրա: Բանն այն է, որ սովորական դիրքում մարդու տեսողությունն արագ ճանաչում է ծանոթ իրերը: Այդ դեպքում ուղեղի ձախ («բանավոր») մասը ծանոթ առարկայի կամ երևույթի իդենտիֆիկացիայից հետո չի կենտրոնանում և ուշադրություն չի դարձնում ինչ-որ բանի վրա: Ոչ ստանդարտ իրերի դեպքում ուղեղն աշխատում է ինտենսիվ, իսկ ուշադրությունը բևեռվում է անծանոթ առարկայի վրա: