SpaceX ամերիկյան մասնավոր տիեզերական ընկերությունը տիեզերագնացության պատմության մեջ բեռների քանակի առումով ամենամեծ մեկնարկն է իրականացրել: Այս մասին հունվարի 24-ին հայտնել է Իլոնա Մասկի SpaceX կորպորացիան։
Նշվում է, որ հրթիռի վրա գտնվում են 133 պետական և առևտրային տիեզերական ապարատներ, ինչպես նաև SpaceX ընկերության Starlink ինտերնետ-արբանյակներ:
Starlink արբանյակների ցանցը նախատեսված է ամբողջ աշխարհում օգտատերերի ինտերնետ հասանելիությունն ապահովելու համար: Ընկերության տվյալներով ՝ դրանք մերձերկրային ուղեծրում մեծ թվով փոքր ապարատներ են տեղակայելու։