Նախօերին քննարկման առարկա էր դարձել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցությունը, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությունը։
ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։
Նշենք, որ Shephardmedia պարբերականն անդրադարձել է ցուցահանդեսին։
Պարբերականի հրապարակման մեջ ասված է․ «Հայկական պաշտպանական արդյունաբերությունն առաջին անգամ Աբու Դաբիում IDEX 2021 ցուցահանդեսում ցուցադրեց նոր զինամթերք: Pride Systems մասնավոր ընկերությունը ցուցահանդեսում ցուցադրել է սեփական մշակման երկու մոդել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին կմասնակցի 14 հայկական ընկերություն: