Միկրոսխեմայի ստեղծման մասին հայտնել են Columbia Engineerin-ի հետազոտողները։
Փոշու տիզի չափ միկրոսխեման տեսանելի է միայն մանրադիտակի տակ: Նման ցուցանիշների հաջողվել է հասնել ուլտրաձայնային հետազոտության շնորհիվ. հետազոտողներն այն օգտագործել են ինչպես սարքի սնուցման, այնպես էլ անլար կապի համար:
Չիպը կարող է փոխպատվաստել ասեղի ներարկման միջոցով՝ մարմնի ներքին ջերմաստիճանը, արյան ճնշումը, գլյուկոզի մակարդակը և այլ ցուցանիշները չափելու համար:
Սովորաբար նման էլեկտրոնիկան հագեցած է ռադիոհաճախականության մոդուլներով՝ էլեկտրամագնիսական ազդանշանների ընդունման և փոխանցման համար։ Սակայն նման ալիքների երկարությունները չափազանց մեծ կլինեին այս դեպքում: Ձայնի արագությունը շատ ավելի քիչ է, քան լույսի արագությունը, ուստի հետազոտողներն այն ներառել են միկրոսխեմաների մեջ, որը աշխատում է որպես անլար կապի և սարքի սնուցման ալեհավաք:
Չիպը պատրաստել է թայվանական TSMC-ն, իսկ լրացուցիչ մոդիֆիկացիաները արտադրվել են Կոլումբիայի համալսարանում և Նյու Յորքի հեռանկարային գիտական հետազոտությունների կենտրոնում։