Սֆինքսը Գիզա – ի սարահարթի ամենահին կոթողն է, մոտավոր հաշվարկներով, առնվազն 4 ու կես հազար տարեկան:
Սֆինքսի հնարավոր ծագման վերաբերյալ վեճերը բուռն են, ոմանք պնդում են, որ այն կառուցվել է բուրգերի հետ միասին, մյուսները կարծում են, որ այն շատ ավելի շուտ է կառուցվել, քան բուրգերը: Ամենայն հավանականությամբ, սկզբում դա առյուծ էր, ընդ որում, ոչ միայն մարմնով, այլև «դեմքով», որն այնուհետեւ եգիպտացիները վերափոխեցին փարավոններից մեկի դեմքին:
Սֆինքսի վերաբերյալ վերջին վերլուծությունը ցույց է տվել, որ կոթողի կողմերում ջրի էրոզիայի հետքեր կան, այսինքն՝ միանգամայն հնարավոր է, որ այդ «քանդակը» ստեղծվել է Եգիպտոսում երաշտային ժամանակաշրջանի սկսվելուց շատ առաջ։ Ավելի ու ավելի շատ հնագետներ են միանում այն տեսակետին, որ Սֆինքսը մոտ 11 հազար տարեկան է։ Հնագետներ Բուվալը և Հենկոկին կարծում են, որ մոտավորապես նույնքան մեծ բուրգ կա, որը միայն մի քանի հազարամյակ անց եգիպտացիների կողմից օգտագործվել է Փարավոնին այնտեղ թաղելու համար։