Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Անդրանիկ Օզանյանի անձնական իրերի ժամանակավոր ցուցահանդես։
«Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկեր, քաղաքական գործիչ Դանուշ Շահվերդյանը մի անգամ ճաշի է հրավիրվում բանաստեղծի տանը, որտեղ հանդիպում է Անդրանիկ Օզանյանին:
Նա նկատում է, որ զորավարի հանդեպ վերաբերմունքն առանձնահատուկ է, նրան անգամ հատուկ ափսեով են ճաշը մատուցում: Օրեր անց Դանուշ Շահվերդյանը նորից է այցելում Թումանյանի տուն և բանաստեղծի դստերը խնդրում, որ իրեն հյուրասիրեն այն նույն ամփսեով, որով զորավարն էր ճաշում:
Այդ օրը քաղաքական գործիչն իր հետ վերցնում է ափսեն ու պահում իր տանը: Տարիներ անց՝ 1995թ. ափսեն Շահվերդյանի ազգականուհին նվիրում է «Անդրանիկ Օզանյան» ֆիդայական շարժման թանգարանին:
Այօր Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարանում կբացվի Անդրանիկ Օզանյանի անձնական իրերի ժամանակավոր ցուցահանդես։ Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի իր հետաքրքիր պատմությունը,-նշվում է Ազգային գրադարանի Facebook-յան էջում։
«Բացառիկ այս ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանի հիմնադիր տնօրեն Ժորժետա Բեգլարյանը, թանգարանի աշխատակիցներ Էմմա Դավթյանը և Ֆրիդա Ղազարյանը, գրադարանի աշխատակիցները, աշակերտներ և ուսանողներ։