14 կազմակերպություն ներկայացնող 24 խումբ կֆինանսավորվի գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման նպատակով: Մրցույթի շահառուների ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 25-ի N 1016-Ա/2 հրամանով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մրցույթի շահառուները գիտահետազոտական աշխատանք կատարող, երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբեր են, որոնց 12 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման համար: Գիտական սարքը և նյութը պատկանելու է այն գիտական կազմակերպությանը կամ բուհին, որտեղ աշխատում է մրցույթին հայտ ներկայացրած գիտնականը: Ֆինանսական աջակցության առավելագույն չափը երեք միլիոն ՀՀ դրամ է: