Hyundai Motor-ը 2021 թվականի օգոստոսի 9-ին ինքնակառավարվող հասարակական տրանսպորտի պիլոտային նախագիծ կսկսի:
Միկրոավտոբուսը շուրջ վեց կիլոմետր երկարությամբ երթուղով կշարժվի Սեջոն քաղաքում, ճանապարհին կլինի 20 կանգառ: Ուղեւորները կկարողանան երթուղային «պատվիրել» Shucle հավելվածի միջոցով։ Արհեստական ինտելեկտի օգնությամբ համակարգը կորոշի, թե ուղևորին որ կանգառին ավելի լավ է մոտենալ, և տրանսպորտն ինչպես կարող է ավելի արագ հասնել:
Նախագծում ընկերությունը կօգտագործի Hyundai H350 միկրոավտոբուսը։ Անօդաչու վարման տեխնոլոգիաները համապատասխանում են ավտոմատացման չորրորդ մակարդակին։