Windows 11-ի թողարկումը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 5-ին, սակայն նոր OՀ-ի աջակցությունը բոլոր համատեղելի սարքերում նախատեսում են ապահովել 2022 թվականի կեսերին:
Microsoft-ը հունիսի 24-ին What’s Next for Windows-ի շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Windows 11-ը:
Microsoft-ը Windows 10-ի աջակցությունը կապահովի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 14-ը: Windows-ի այս տարբերակի hաջորդ թարմացումը սպասվում է այս տարի:
Ստեղծողները թարմացրել են օպերացիոն համակարգի դիզայնը. մասնավորապես, փոխվել է Start ընտրացանկը, որն այժմ տեղադրվելու է էկրանի կենտրոնական մասում: Բացի այդ, նոր օպերացիոն համակարգը ստացել է լրամշակված դիզայն, ստացել է երկու մոնիտորների աշխատանքի աջակցման բարելավված համակարգ, վիդջեթներ ՝ տարբեր ծառայությունների, ինչպես նաև մի շարք այլ նորամուծությունների հասանելիություն ստանալու համար:
Նորամուծություններից մեկը Windows 11-ում Android-ի համար նախատեսված հավելվածներն օգտագործելու հնարավորությունն է։ Microsoft-ի մշակողները առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կփորձարկեն: