Ամերիկյան Apple ընկերությունը նոր տեխնիկայի շնորհանդեսի հաջորդ օրը վաճառքից հանել է iPhone 12 Pro և iPhone XR սմարթֆոնները:
Չորեքշաբթի համապատասխան մոդելները հեռացվել են ընկերության օնլայն խանութից։ Նման որոշման պատճառների մասին ТАСС-ի հարցմանը ընկերությունը դեռ չի պատասխանել:
Apple-ն իր ամենամյա աշնանային շնորհանդեսի ժամանակ հայտարարել է iPhone 13-ի և iPhone 13 mini-ի նոր մոդելների թողարկման մասին: Այդ մոդելների գները ԱՄՆ-ում սկսվում են համապատասխանաբար 799 և 699 դոլարից։ ԶԼՄ-ների նորույթները ներկայացնելուց հետո սոցցանցերում օգտատերերը նշել են, որ նոր մոդելները քիչ են տարբերվում նախորդ տարիների ընկերության սմարթֆոններից։