Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:
Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
ԱԻՆ-ը հայտնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, իսկ տեղումներ չեն կանխատեսվում։