Հունվարի 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին հանրապետությունում սպասվում է ձյուն: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 24-ի ցերեկը և 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին սպասվում է ձյուն: