Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 5-ին կեսօրից հետո կանխատեսվում է անձրև։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում փետրվարի 03-ի ցերեկը, 04-ին, 05-ի գիշերը, 06-08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 05-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 04-05-ին՝ գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։