Նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերընդունելության և ընդունելության մասին Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Երեխաների վերընդունելությունը կկազմակերպվի ըստ ներքոհիշյալի.
Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ, 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն, ծնողներից մեկը մահացած է։
Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են:
Հերթագրված երեխաների ընդունելությունը կկազմակերպեն այն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն:
Այս դեպքում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ:
Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ հերթագրման օրվա հաջորդականության: Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, երեխաների ընդունելությունը կկատարվի հերթագրման հաջորդականությամբ»,-ասված է հայտարարության մեջ։