Երևան քաղաքն ունի որոշակի դիմագծեր, որոշակի կառուցապատման կանոններ։ Շատ լավ կլիներ, որ բոլոր կառուցապատողների ցանկությունները կատարվեին, բայց դրանք պետք է համընկնեն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, զոնավորման պլանի հետ։
Այս մասին ասել է քաղաքապետ Հայկ Մարությանն այսօրվա՝ փետրվարի 9-ի ավագանու նիստում:
Նա ընդգծել է, որ եթե որևէ տարածքի կառուցապատման թույլտվության համար գալիս է քաղաքապետարանի մերժման պատասխանը, ապա դա վերջնական է։
«Վերջերս մի քանի լայն քննարկում եղավ, մարդիկ ուշացումների հետ կապված դիմել էին անգամ Կառավարություն։
Այդ դեպքերի առնչությամբ քաղաքապետը խոր ուսումնասիրություն է կատարել։ Մարդկանց հստակ բացատրել են, որ այս տարածքում տվյալ կառուցապատումը հնարավոր չէ, բայց մեկ այլ տեսակի կառուցապատում, օրինակ, հնարավոր է»,- բացատրեց Մարությանը։