500 նոր վերելակների տեղադրման աշխատանքը պաշտոնապես կարող ենք ավարտված համարել։ ԱԻՆ փորձաքննություններից հետո բոլոր 500 վերելակները փաստացի հանձնված են շահագործման։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք ավարտեցինք 2020թ. վերելակների փոխարինման ծրագիրը: Սա նշանակում է, որ 500 վերելակ արդեն անցել է ԱԻՆ-ի փորձաքննությունը և, փաստացի, հանձված է շահագործման: Այս ծրագիրը բացառիկ է նրանով, որ 28 տարվա մեջ փոխարինվել է ընդամենը 35 վերելակ, իսկ մենք այս պահին արդեն փոխարինել ենք 520 վերելակ»,-նշել է նա և բնակիչներին խնդրել վերելակներն օգտագործել խնամքով:
Քաղաքապետը հրապարակել է նաև 2019-2020 թթ․ համայնքի ծրագրերով փոխված վերելակների հասցեները։