Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցները վերահսկում և միջոցներ են ձեռնարկում ապօրինի տնտեսական գործունեությունը բացառելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է Արաբկիր վարչական շրջանը:
Վերջին օրերին Արաբկիրի տարբեր հասցեներում ապամոնտաժվել են առանց թույլտվության տեղադրված սուրճի պատրաստման սարքեր:
Աշխատանքներ են տարվում նաև փողոցային առևտուրը և ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաներով իրականացվող գյուղատնտեսական և այլ ապրանքների վաճառքը կանխելու ուղղությամբ: