Երևանի քաղաքապետարանի ծրագրով վերանորոգվում եւ բարեկարգվում է Աթենքի փողոցը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հրազդանի կիրճին ու ստադիոնին հարող փողոցն ամբողջությամբ նորոգվում է. փողոցի երկու կողմերի եզրաքարերը փոխարինվում են նորերով, ծաղկամանները եւ թուջե էլեմենտները վերանորոգվում եւ ներկվում են, վերանորոգվում է հենապատը, ինչպես նաև բարեկարգվում է մայթի ծածկը»,- գրել է խոսնակը: