Երևան քաղաքում ապրիլի 11-ին ժամամակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 13-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:
Հանրապետության տարածքում ապրիլի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-14-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ապրիլի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլին էապես չի փոխվի: