Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախազգուշացնող հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ ասհված է.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 9-ի երեկոյան ժամերից և մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամաբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում տեղումները սպասվում է ձյան տեսքով»: