Ջրվեժի և Չարբախի ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։
Վարորդները նշում են, որ իրենց վառելիք մատակարարող CPS ընկերությունն արդեն տեւական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրում։ Մինչ այդ ընկերությունը հայտնել է, որ իրենց մատակարարումը շատ վատ է իրականացվում:
Armenia Today-ը խնդրի առնչությամբ զանգահարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, որն ասաց, որ վառելիքի մատակարարման հետ կապված տեխնիկական խնդիր կա, որը հնարավորինս արագ կլուծվի։
Քաղաքապետարանը, բնականաբար, բավարար ֆինանսական միջոցներ ունի վառելիքի մատակարարումն ապահովելու համար, պատճառները տեխնիկական են, որոնք հնարավորինս արագ կշտկվեն»,- ասաց Կարապետյանը։