Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել՝ 5-ը, տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:
Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն՝ Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։ Քաղաքային իշխանությունը խնդրում է լինել ուշադիր համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ, խնամքով վերաբերվել քաղաքին և հնարավորության դեպքում կանխել գողության դեպքերն ու պաշտպանել գույքը վնասումներից: